|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի ավագանիյում նիկոլական "Հանրապետություն" խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը հայտարարել է."Երևանի ավագանու ընտրություններում նվազագույնը 5 քաղաքական ուժ մասնակցում էին հյուսիսային կապիտալով և կրեմլյան կառավարումով... Այդ հինգ քաղաքական ուժերը նպատակ էին հետապնդում Երևանի ավագանիում իշխանությունը վերցնելով, նաև անթաքույց հայտարարող նման ուժեր էլ կային, որ Հայաստանը տեսնում էին Թաթարստանի կարգավիճակով..."...
Պետք է "շնորհակալություն" հայտնել Զեյնալյանին այս դարակազմիկ "բացահայտման" համար, բայց... "Բայց"-ը կայանում է նրանում, որ նույն Զեյնալյանը ծպտուն չի հանում, թե օրինակ՝ իր հարազատ "Հանրապետությունն" ու՞մ է ծառայում և ու՞մ շահերն է առաջ տանում Հայաստանում...
Պարզից էլ պարզ է, որ նրանց, ՔՊ-ի, ՀՁ-ի և Երևանի ավագանիի ընտրություններին մասնակցած բազմաթիվ այլ ուժերի հետևում էլ կանգնած են արևմուտքը և ԱՄՆ-ն, որոնք ցանկանում են ռուսներին այստեղից հեռացնել և մեզ նվիրել թուրք-ադրբեջանական տանդեմին... Ստացվում է՝ Զեյնալյանն էլ ռուսամետների դեմ պայքարում է արևմտյան և ամերիկյան գումարներով, որ Հայաստանը դառնա, օրինակ՝"Քարվանսարայի սանջակ"... Այո՛, այո... Ոչ թե վիյալեթ, այլ սանջակ, որն, ըստ թուրքերի, շատ մեծ բան է հայերի համար...
Մեր ողբերգությունը հենց նրանում է, որ չկան ՀԱՅԱՄԵՏՆԵՐ, այլ կան արևմտամետներև ռուսամետներ....
Գագիկ Համբարյան
Քաղաքագետ