Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Անհողը սեփական դավաճանությունը հիմա էլ քողարկում է պատմական և իրական Հայաստանների տարբերության թեզն առաջ տանելով...։
Իրականում խնդիրը մեր մեջ չէ, այլ Ադրբեջանի և Թուրքիայի, որոնց ղեկավարներին կապիտուլյանտը քծնում է և նվաստացնում է հայ ժողովրդին...։
Ադրբեջանի և Թուրքիայի համար ոչ միայն պատմական, այլև իրական Հայաստան գոյություն չունի և նրանք թքած ունեն Նիկոլի կողմից առաջ բերվող բոլոր խաղաղասիրական քայլերի և կոչերի վրա...։
Ադրբեջանն իրական Հայաստանը ներկայացնում է որպես Արևմտյան Ադրբեջան և որքան Նիկոլը Բաքվից հնչող սպառնալիքների ֆոնին խաղաղությունից է խոսում, այդքան Ադրբեջանը դա ընկալում է որպես վախ և լկտիանում է...։
Նիկոլը դիտավորյալ Տավուշի մարզի 4 գյուղերը ճանաչելով Ադրբեջանի մաս հրահրում է Բաքվին և լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա...։
Եթե կապիտուլյանտ Նիկոլը շարունակի ղեկավարել Հայաստանն ընդամենը 5֊6 ամսից Հայաստան չի լինի...։
Բաքուն և Անկարան չեն ճանաչում իրական Հայաստանն ու նրա սահմանները և առաջնորդվում են սեփական ծրագրերով, որտեղ Հայաստան ՉԿԱ...։
Նիկոլը շատ լավ գիտի այս ամենը ու որևէ երաշխիք չի տալիս, որ իր հակահայ ծրագրերից հետո Հայաստանը լինելու է` փաստորեն խաղալով հօգուտ թուրքերի...»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատմական ու իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, և, որ, իբր, պատմական Հայաստանի տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը։ա