|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել է նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը: Իրանի դեսպանը չի տուժել։
Պաշտոնական Դամասկոսը հաստատել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի զոհվելու լուրը։ Զոհվածների թվում է նաև նրա օգնականը։
Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ հարձակման հետևանքով զոհվել է 5-ից 7 մարդ, սակայն զոհերի ու վիրավորների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չի հրապարակվել։