|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի հարավային Ասալույե շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Հաղորդվում է նաև Մահշահրի նավթաքիմիական գոտու և Մարվդաշտի նավթաքիմիական համալիրի վրա հարձակումների մասին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը խոշոր հարված են հասցրել Իրանի ամենամեծ նավթաքիմիական համալիրին, որը գտնվում է հարավային Ասալույե քաղաքում: Կացի խոսքով՝ այդ օբյեկտը կազմում է Իսլամական Հանրապետության նավթաքիմիական արտադրանքի ընդհանուր ծավալի մոտ 50 տոկոսը:
Իսրայելի օդուժը թիրախավորել է մասնավորապես իրանական նավթաքիմիական «Դամավանդ» և «Ջամ» ընկերությունները՝ Հարավային Փարս գազի հանքավայրի մոտակայքում: Իրանի և Կատարի կողմից մշակվող այդ հանքավայրը աշխարհում հայտնի ամենամեծ գազային հանքավայրն է և ապահովում է Իսլամական Հանրապետության ընդհանուր գազամատակարարման մոտ 70 տոկոսը:
Իրանի պետական լրատվամիջոցները, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում են, որ հարձակման հետևանքով առաջացած հրդեհները մեկուսացված են, և էական վնասներ չկան։