|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացրած անձանց և ուկրաինացի ազգայնականների միջև կապի մասին, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
«Հետաքննության նախնական արդյունքները լիովին հաստատում են ահաբեկիչների գործողությունների պլանավորված բնույթը, մանրակրկիտ նախապատրաստումը և հանցագործության կազմակերպիչների ֆինանսական աջակցությունը։ Ձերբակալված ահաբեկիչների հետ աշխատանքի, նրանցից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում ձեռք են բերվել ուկրաինացի ազգայնականների հետ նրանց կապի ապացույցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ բացահայտվել և կալանավորվել է ևս մեկ կասկածյալ, ով մասնակցել է «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչներին ֆինանսավորելու սխեմային: