|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է «Կրոկուս»-ում ահաբեկչության գործով եւս երկու մեղադրյալի, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նշվում է, որ Իսրոիլ և Դիլովար Իսմայիլովներին կալանավորել են մինչև մայիսի 22-ը: Քննության միջնորդության քննությունն ընթացել է փակ ռեժիմով։
Հիշեցնենք, որ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս»-ի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան: Չորս մարդ ներխուժել է շենք և սկսել կրակել մարդկանց վրա։ Նրանք նաև հրկիզումներ են իրականացրել մի քանի վայրերում։