| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Գրավոր հարցմամբ, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե արդյոք երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապը շարունակո՞ւմ է գործել, երբ է վերջին անգամ եղել ուղիղ շփում և ում նախաձեռնությամբ, կա՞ սահմանված ընթացակարգ՝ հարցերի քննարկման համար, ո՞րն է 2 երկրների ղեկավարների աշխատակազմերի միջև քննարկման օրակարգային հարցը։
Բոլոր այս հարցերին ի պատասխան մեզ հայտնել են միայն, որ կապը շարունակում է գործել. «ընթացակարգ և պարբերականություն հստակեցված չէ, այն տեղի է ունենում ըստ անհրաժեշտության»։
Աղբյուր` Փաստինֆո