կարևոր
5233 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 18:58
Քաղաքական

Իշխանության թիրախում Սաղաթելյանների ողջ ընտանիքն է. Hraparak.am

Իշխանության թիրախում Սաղաթելյանների ողջ ընտանիքն է. Hraparak.am

Hraparak.am-ի  տեղեկություններով երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Այս առիթով փորձեցինք տեղեկություններ ճշտել Իշխան Սաղաթելյանից։

Վերջինս հաստատեց քրեական գործ հարուցելու փաստը, նշելով որ սա հերթական կարված գործն է զուտ քաղաքական հետապնդման նպատակով: Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ոչ առաջին,ոչ էլ վերջին դեպքն է: Ընդամենը ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են, կարծում էի մինչև հիմա պետք դա հասկացած լինեին, բայց պարզվում է չեն հասկացել, հոգ չէ, առաջիկայում կհամոզվեն։ Իսկ ինչ վերաբերում է գործի մանրամասներին, հարկ չեմ համարում դրան անդրադառնալ, անհրաժեշտության դեպքում փաստաբանները գործի նյութերին ծանոթանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործչի երկու եղբայրները՝ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանները, ևս անցնում են քրեական գործով՝ (դիմադրության շարժման ցույցերի ժամանակ քաղաքացի ծեծելու մեղադրանքով) գործը գտնվում է դատարանում։

Օրեր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր նաև, որ Սևանի քոլեջի տնօրենի պաշտոնից հեռացրել են Սաղաթելյանի քրոջ ամուսնուն:

Ակնհայտ է իշխանությունները սկսել են ռեպրեսիաների նոր փուլ։

Աղբյուրը՝ Hraparak.am