Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հունվարի 8-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում մի հայտարարություն արեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց: «Մենք գիտենք, որ ունեւոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, եւ դա շատ մեծ արձագանք է ստացել: Հարցերից մեկն այն է, որ ոչ թե դա սխալ է, որ իրենք արել են, այլ որ դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողակ մարդու մոդելը. տեսեք՝ ինքը կարողացավ», – նշել էր նա:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի կողմից նշված ունեւոր ընտանիքը ոչ թե մեկնել է հանգստանալու, այլ հիվանդ երեխային են բերել բուժման: Ընդ որում, Ռուբեն Վարդանյանն այդ մասին իմանալով արել է հայտարարություններ, որոնք նաեւ պառակտիչ բնույթի են եղել:
Ինչո՞ւ. երեկ Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց Ժողովուրդ օրաթերթի լրագրողը, որին ի պատասխան նա խուսափեց ուղիղ պատասխան տալ: «Ես երբ տեղափոխվել եմ Արցախ, զգացել եմ՝ մարդկանց մոտ կա անարդարության զգացում, մարդիկ զգում են, որ տարբեր պայմաններում են ապրում՝ լինելով նույն վտանգի առջեւ: Դա է մեր իրականությունը: Ամոթը պետք է գա մեր մեջ մտնի, ոչ թե օրենքով պատժել: Ես ասել եւ ասելու եմ այդպիսի դեպքերի մասին, չեմ ափսոսում խոսքերիս համար»,-հայտարարեց Արցախի պետնախարարը։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում