կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 10:39
Հասարակություն

Զինվորի ընտանիքն էլ չի իմացել նրա վիրավորվելու մասին

Զինվորի ընտանիքն էլ չի իմացել նրա վիրավորվելու մասին

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկում՝ հայ-ադրբեջանական սահմանին, կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զինվոր է վիրավորվել:

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 98-րդ տարելիցի օրը հակառակորդ կողմը հերթական անգամ չզսպեց իր ագրեսիան և հիշեցնել տվեց իր մասին: Ըստ թերթի տեղեկությունների` հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած զինվորը Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում շարքային ծառայող, Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ 20-ամյա Իսրայել Թավերդյանն է: Դեպքից հետո վիրավորված զինվորին անմիջապես տեղափոխել են Մարտունու զինվորական հոսպիտալ:

 

Նրա առողջական վիճակի, ինչպես նաև տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը նախ զրուցել է Բերդիկի համայնքապետ Ալբերտ Բաղդասարյանի հետ: Սակայն բացահայտվել է ուշագրավ իրողություն: Գյուղապետը, լսելով տեղեկությունը, զարմացած ասել է, թե վիրավորված զինվորը հենց իր բարեկամն է. «Նրանք մեր կողքի տանն են ապրում, բայց այդ մասին չգիտեմ՝ տեղյակ են, թե ոչ: Ես առաջինը Ձեզանից եմ լսում այդ մասին»:

 

Ավելի ուշ, երբ համայնքապետը զրուցել է վիրավորված զինվորի հարազատների հետ, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ ընտանիքի անդամները ևս տեղյակ չէին կատարվածից և, լսելով լուրը, շտապել են Արցախ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթում: