|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Նախագահի նստավայրի մոտ նստացույց անող Խուդոյանների ընտանիքին այս առավոտ անհայտ անձինք բռնի կերպով նստեցրել են սև մեքենաները և տարել: Չեն էլ նկատել, որ ակցիայի վայրում է նաև Խուդոյանների 8 ամսական որդին. գրում է hraparak.am-ը:
Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Խուդոյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ ինքն առավոտից չի կարողանում կապ հաստատել Խուդոյանի հետ, ինչը շատ տարօրինակ է: «Երեկ, 7-8 անգամ խոսել են նրա հետ, սակայն այսօր ինձ չի հաջողվում կապվել նրան: Նա միշտ պատասխանում է իմ զանգերին: Ես իրեն կապող այլ օղակ չունեմ: Չգիտեմ` ինչ որոշում կայացնել»,- ասաց փաստաբանը: