կարևոր
2320 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-03 13:18
Իրավական

Վկա ոստիկանը կարող է չգալ նիստին, նա Նիկոլ է պաշտպանում, կամ ինչպես հայտնի ֆիլմում է ասում՝ «Иштояна видит!»․ փաստաբանը՝ Սաղաթելյանների գործով դատական նիստի մասին

Երևան քաղաքի դատարանի «Շենգավիթ» նստավայրում ընթանում էր Սաղաթելյան եղբայների գործով հերթական դատական նիստը։  Հիշյալ դատական գործը վկաների հարցաքննության փուլում է, սակայն գործով անցնող վկաներ Սարգիս Հայրապետյանն ու Նարեկ Բաղդասարյանը, որոնք աշխատում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում չէին ներկայացել դատական նիստին։ Հանրային մեղադրողը միջնորդեց, որպեսզի դատարանը կիրառի՝ հարկադրաբար ներկայանալու կառուցվածքը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 15։00-ին։  

Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբորը` Նաիրի Սաղաթելյանին և հորեղբոր որդուն` Գուրգեն Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խմբակային խուլիգանությանը մասնակից լինելու համար: Նշենք, որ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանները մասնակցել են Պռոշյան փողոցում Նիկոլ Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային, որի շրջանակներում էլ նրանց մեղադրանք է առաջադրվել:

Մանրամասն՝ դատական նիստի տեսագրությունում և փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ հարցազրույցում։