|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատում են ուկրաինական հետքը, հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը լրագրող Պավել Զարուբինին, ով տեսանյութը տեղադրել է Telegram-ալիքում:
«Նախնական տվյալները, որոնք մենք ստացել ենք ձերբակալվածներից, հաստատում են դա։ Այդ պատճառով էլ հետագայում կլրամշակենք այն տեղեկատվությունը, որը պետք է մեզ ցույց տա՝ իրական է ուկրաինական կողմի ներկայությունն ու մասնակցությունը, թե ոչ։ Համենայնդեպս, դեռ հիմքեր կան ասելու, որ դա հենց այդպես է», - ասել է հատուկ ծառայության ղեկավարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ընդգծել է, որ իսլամիստներն ինքնուրույն չէին կարող նման ահաբեկչություն պատրաստել, «իհարկե, նրանց օգնել են»:
Բորտնիկովն ավելի վաղ հստակեցրել էր, որ պատվիրատուին դեռ չեն պարզել, բայց ԱԴԾ-ում տեսնում են, թե ով է կազմակերպել հարձակումը եւ հավաքագրել կատարողներին։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հատուկ ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար: