Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է չթույլատրված երթի 400 մասնակցի. հայտնում է ОВД-Инфо-ն:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ բերման է ենթարկվել 200 մարդ:
Հունիսի 12-ին նախատեսված է եղել երթ` հաջակցություն Медуза-ի լրագրող Իվան Գոլունովի, սակայն հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ակցիան, սակայն, կայացել է` առանց համապատասխան թույլտվության:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառքի փորձի համար: Նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր երեկ` ապացույցների բացակայության պատճառով:
Հավելենք, որ բերման ենթարկվածների թվում է նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նա այդ մասին անձամբ է հայտնել սոցցանցում:
Լուսանկարները` ստորև: