Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ ամբիոնից արձանագրի՝ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում լինել չի կարող։ Պատգամավորի հարցին ի պատասխան Փաշինյանը կրկին մեղադրեց նախկիններին, նշելով, որ բանակցային ամբողջ գործընթացը եղել է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ և որ իբրև Արցախը դուրս է թողնվել բանակցային սեղանից։
Պատգամավորը մեկ անգամ էլ խնդրեց հստակ արտահայտել Արցախի կարգավիճակի մասին Կառավարության դիրքրոշումը, ինչին Փաշինյանը կրկին ոչ միանշանակ պատասխան տվեց.
«Հենց դրա համար ես ասել եմ՝ սկսում ենք զրոյական կետից։ Ասել եմ՝ եկեք պարզաբանենք Մադիրդյան սկզբուքնները ի՞նչ են նշանակում»։
Աննա Գրիգորյանը նաև հետաքրքրվեց տարածաշրջանում ձևավորվող 3+3 ֆորմատի մասին։ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կողմերը դրական են արձագանքել ու բանակցություններ է ընթանում Հայաստանի հետ։
«ՀՀ-ն պետք է նախ հասկանա, թե դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են իրագործվում, ի՞նչ պայմաններով ու սկզբունքներով է գործելու ու այլ մանրամասներ, որպեսզի հստակ դիրքրոշում արտահայտի դրա վերաբերյալ»,- պատասխանեց Փաշինյանը։