Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Միշտ վերապահումով ու անվստահությամբ մոտեցեք ադրբեջանական զորքերի կուտակումների մասին տարբեր օգտատերերի գրառումներին։
Իմացեք՝ նման տեղեկատվություն կարող է ունենալ հետախուզական, օպերատիվ տվյալների նկատմամբ հասանելիություն ունեցող անձը։
Վերլուծաբանը, փորձագետը կամ ակտիվ օգտատերը նման տվյալներ չունի։ Օրինակ՝ իմ տեղեկատվության աղբյուրը բաց հրապարակումներն են, որոնց հետ կապված էլ գրառումներ եմ անում։ Այս պահի դրությամբ ադրբեջանական տիրույթում հնարավոր գործողությունների մասին որևէ տեղեկատվություն չկա։
Կարևոր է չտրվել կեղծ տեղեկատվությանն ու խուճապային տրամադրություններին, քանի որ դա մեր դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի կարևոր բաղկացուցիչ է, որը մղվում է ոչ միայն դրսից, այլ նաև ներսից»։