Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվ՛ ադրբեջանական քարոզչադաշտի ներկայացուցիչը, և՛ ՀՀ կառավարության ղեկավարը հարցականի տակ են դնում ՀՀ–ի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դա «ֆիքսված» չէ ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Ադրբեջանական քարոզչադաշտի կարկառուն ներկայացուցիչ Թոֆիգ Զուլֆուգարովը նաև վրացական տեղեկատվական, ընդգծված ադրբեջանամետ հարթակներում է նշում, թե ինչպիսի պահանջների ցանկ են ներկայացրել հայկական կողմին՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում դրանցից հրաժարվել, այլև ակտիվ առաջ է մղելու։
Եվ՛ ադրբեջանական քարոզչադաշտի ներկայացուցիչը, և՛ ՀՀ կառավարության ղեկավարը հարցականի տակ են դնում ՀՀ–ի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դա «ֆիքսված» չէ:
Օրեր առաջ Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը նշել էր. «...դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Մենք ժողովրդին չենք վախեցնում, այլ ասում ենք ճշմարտությունը...Երբ ասում եք, վստահ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար, մենք պետք է ֆիքսենք, թե որն է մեր տարածքը։ »:
Հենց այսպես բառ բառ կրկնվում են Փաշինյանի ու Ադրբեջանի թեզերը...
Սա մեծ սուտ է, որն ինտենսիվորեն փորձում են մատուցել հայ հանրությանը: Կան հստակ սահմաններ, կան քարտեզներ, բայց Ադրբեջանի դրանցից որևէ մեկին համաձայն չէ: Ու այդ ֆոնին ՀՀ ղեկավարը ոչ միայն միակողմանի զիջման է գնում, այլ դեռ մի բան էլ ասում է, որ ՀՀ սահմանները «ֆիքսված չեն», բայց չգիտես ինչի իր համար Ադրբեջանի սահմանները շա՜՜տ «ֆիքսված են»»: