Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են և դա չի փոխվել՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ մամուլի ասուլիսում։
2004 թ-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում գիշերով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ քնած վիճակում՝ կացնի 16 հարվածով։
«Սա պատմություն է Ադրբեջան պետության և նրա որդեգրած քաղաքականության մասին»,-ասաց ադրբեջանագետը։
Այս մասին վկայում 2012 թ օգոստոսին Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, Ալիևի կողմից նրան ազատ արձակումը, զինվորական կոչման և 7 տարվա աշխատավարձի վերադարձը և փաստը, որ մինչև այսօր նա շարունակում է հերոսի կարգավիճակում ապրել։
«Նույնը նրանք ցույց տվեցին 2016 թ ապրիլյան պատերազմի օրերին, երբ իրենց ենթասպաներից մեկը ՊԲ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի կտրած գլխով շրջում էր իրենց գյուղերում։ Իլհամ Ալիևը, ի թիվս այլ զինծառայողների, պարգևատրեց նաև նրան և այսօր նա Ադրբեջանում հանգիստ շրջում է և նա էլ վերածվել է հերոսի ադրբեջանական երիտասարդության համար»,-հիշեցրեց Տարոն Հովհաննիսյանը։
Կան բազմաթիվ այլ ռազմական հանցագործներ ևս, որոնք պարգևատրվել են ամենաբարձր մակարդակով և որոնք այսօր Ադրբեջանում հանգիստ շրջում են։
Այս փաստերը և Ադևբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահվածքը Մյունխենում ՀՀ վարչապետի հետ քննարկմանը, ըստ ադրբեջանագետի, վկայում են, որ Ադրբեջանին պետք է ոչ միայն Արցախը, այլև տարածաշրջանն առանց հայերի։
«Մյունխենյան հանդիպմանը Իլհամ Ալիևի պահվածքը և օրակարգի բացակայությունը ցույց տվեցին, որ այդ երկրի նախագահը համոզված է, որ հենց այդպես պետք է լինի։ Ինչ քամահրանքով էր խոսում միջազգային իրավունքի շատ կարևոր նորմի՝ ինքնորոշման իրավունքի մասին։ Սա իրենց քաղաքականությունն է և Իլհամ Ալիևը եկել էր շոու անելու, ոչ թե հակամարտություն կարգավորելու։ Սա նշանակում է, որ այդ պետությունը պատրաստ չէ հակամարտության կարգավորման»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը։
Այս պատճառով էլ՝ երբ խոսվում է տարածքի մասին, հայկական կողմն ասում է՝ սա տարածք չէ, սա անվտանգություն է։
«Դրա էությունն այն է, որ այսօրվա այն սահմանը, որն ունի Արցախի Հանրապետությունը, աշխարհագրական առումով հնարավորինս ապահովում է թե՛ Արցախի անվտանգությունը, թե՛ Հայաստանի անվտանգությունը։ Որևէ զիջում բերում է հայկական պետությունների թուլացման և վտանգի տակ է դնում Հայաստանում և Արցախում ապրողների անվտանգությունը։ Նրանց հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք պատրաստ չեն կանգնելու որևէ տարածքի վրա, հավակնություններ ունեն նաև Զանգեզուրի, Երևանի հանդեպ»,-ընդգծեց նա։
Ըստ այդմ, Տարոն Հովհաննիսյանի խոսքով, չկա տարածք, կա անվտանգություն, որը զիջման ենթակա չէ և Արցախը պատրաստ չէ որևէ պարագայում զիջելու իր անվտանգությունը։
Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարելու ոճրի մանրամասների մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․