կարևոր
2077 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-20 19:54
Քաղաքական

Վերջերս Ալիևից ավելի ուժեղ եք հայ ժողովրդին սպառնում պատերազմով․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին

«Մեկը պետք է  ասի ձեզ, որ Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա»,- ԱԺ-ում դիմելով իշխող ուժին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Այդուհետ, խոսելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին պատգամավորը մի քանի դիտարկումներ արեց և հարցն ուղղելով Փաշինյանին՝ ասաց

«Դուք էստեղից ինքներդ եք աում, որ չկա սահմանազատման ու սահմանագծման իրավական հիմք, քարտեզ, որով իրականացնում եք այդ գործընթացը, փաստացի դուք կատարել եք բանակցային պրոցեսում Ադրբեջանի պահանջներից հերթականը, որ առանց իրավական հիմքը ֆիքսելու նախաձեռնել եք գործընթացը, և մյուս հանցանքը այն է, որ այդ գործընթացը նախաձեռնել եք մեր պաշտպանական գծի ամենաուժեղ հատվածում․․․ Փաստացի, Ադրբեջանը որտեղ դժվարանում է ներխուժել, դա անում է Ձեր ձեռքով»,- ասաց պատգամավորը՝ Փաշինյանին հիշեցնելով հետևյալը․

«Նկատե՞լ եք, որ վերջերս սկսել եք Ալիևից ավելի ուժեղ եք հայ ժողովրդին սպառնում պատերազմով, և հաջորդը՝  Էն քարտեզը, որ ցույց եք տալիս, այդ տեսքով գոյություն չունի»։

Մանրամասն՝ տեսանյութում։