|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Ինձ հետաքրքիր է՝ եթե Փաշինյանը գիտի, թե Հայաստանի վրա երբ է պատերազմ լինելու, ինչպես է խոսում խաղաղության դարաշրջանի մասին։ Այդ երկուսը իրար չեն հակասո՞ւմ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության փոփոխությունը պայմանավորում է պատերազմի լինելու հետ, ինչպես կարող է խոսել խաղաղության դարաշրջանի մասին։ Դա խոստովանություն է, որ իր բերած խաղաղության օրակարգը ոչ թե կեղծ է, այլ չկա»-։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը առաջին ղեկավարն է, ով շանտաժի է ենթարկում հայ հանրությանը պատերազմով։ Ըստ նրա դա այլևս Ալիևը չի անում դա անում է Փաշինյանը։
«Սիրելի քաղաքացիներ, որպեսզի պատասխանը պարզ լինի ինքներդ մտածեք՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ ով պայքարում է, որ գա իշխանության և կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի, դա ինչպե՞ս կարող է լինել»։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Վարդանյանը նշել է, որ իրավիճակը շարունակում է մնալ փոփոխական, և դեռևս պարզ չէ, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում։
«Արևը ծագելո՞ւ է արևելքից և մայր մտնի արևմուտքում։ Սևանը փայլփլելո՞ւ է, թե՞ այլևս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբևէ՝ Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է երեխաների։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ոչ սկսվել է Փաշինյանով, ոչ ավարտվում է։ Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ԹՐԻՓՓ-ին և այլն՝ դա ինքնուրույն չէ, որ կախված է դրա գլխին։ Տարածքում այնպիսի փոփոխություններ են, որ հարցական է՝ ով կլինի, իշխանությունը ինչպես կփոխվի»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։