կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-04 13:38
Իրավական

ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները, ի պաշտպանություն Օնիկ Գասպարյանի, մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ մուտքի մոտ հանրահավաք են կազմակերպելու

ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները, ի պաշտպանություն Օնիկ Գասպարյանի, մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ մուտքի մոտ հանրահավաք են կազմակերպելու
ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողներին կոչ է արվում մասնակցել ՊՆ-ի մուտքի մոտ մարտի 6-ին կազմակերպվելիք հանրահավաքին՝ ի պաշտպանություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։

«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողներ, սիրելի զինակիցներ, բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց Բանակին։
 
Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ։
 
Սիրելի հայրենակիցներ, Հայոց Բանակի վետերաններ, նախկին ծառայողներ լիահույս ենք, որ դուք նույնպես կմիանաք հրավիրված հանրահավաքին։ Մենք պետք ենք այսօր մեր Բանակին, մեր հրամանատարին։ Սիրով կսպասենք ձեզ շաբաթ օրը ՊՆ մուտքի մոտ։
 
Ոտքի կանգնենք, թիկունք լինենք մեր Բանակին»,- ասվում է հայտարարության մեջ։