|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Լոս Անջելեսում կայացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունը։ Հայտնի են նոր դափնեկիրների անունները 23 անվանակարգերում։
Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» դրաման, որն առաջադրվել էր 13 անվանակարգերում, նվաճել է դրանցից 7-ը, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասան», «Լավագույն մոնտաժ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։ Ֆիլմը «ատոմային ռումբի հայր» Ռոբերտ Օպենհայմերի կյանքի և ատոմային ռումբի առաջին փորձարկումների մասին է։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը («Խեղճուկրակները» Poor Things) ֆիլմի համար։
«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում մրցանակ է շահել «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall) ֆիլմը։
«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «20 օր Մարիուպոլում»-ը (20 Days in Mariupol), իսկ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում՝ «Տղան և ձկնկուլը» (Kimitachi wa Dou Ikiru ka) ստեղծագործությունը։