|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, թե մոտ 40 րոպե առաջ շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ, ադրբեջանական կողմը Հայաստանի ՌՕՈՒ անօդաչու սարք է խոցել: Այդ մասին իբր ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի շտապ հաղորդագրության մեջ:
Հայկական կողմը դեռեւս պաշտոնապես չի մեկնաբանել տեղեկությունը, սակայն, մեր ստույգ տեղեկությունների համաձայն, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը` անօդաչու սարք չի խոցվել:
Նշենք, որ այս կապակցությամբ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հասկանալի է, որ նման պարտություններից հետո ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն կամ, ասենք, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»: