|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ.
«Սիրելի' կանայք
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ օրվա՝ Կանանց տոնի կապակցությամբ։ Եվ այն խորին համոզմունքն ունեմ, որ կին էակին պետք է երջանկացնել ու տոն պարգևել ամեն օր, որովհետև կնոջ արարիչ էությունն է կյանքի աղբյուրը, և կինը այն ուժն է, որ իր խորհրդավոր ու գեղեցիկ ներկայությամբ, հավատարիմ ու տաք շնչով ապրելու, արարելու, աննկուն մաքառելու ու նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս ամեն օր և ամենուր՝ թե պատերազմի դաշտում և թե խաղաղության օրերին՝ ժամանակի շրջապտույտը դարձնելով ավելի գունեղ ու անմոռանալի։
Ի սրտե բոլոր կանանց Սեր եմ մաղթում, երջանկություն և միայն բարին․․․»