կարևոր
3232 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 16:39
Քաղաքական

Դուք պարգևավճարվում եք, իսկ կան երեխաներ, որոնք չեն գնում դպրոց՝ տրանսպորտից զրկված լինելու պատճառով․ Սոնա Աղեկյանը՝ Գալջյանին

Որպես իշխող խմբակցության ներկայացուցիչ, դուք տեղյա՞կ եք, որ Նուբարաշենի 2-րդ փողոցի երեխաները զրկված են դպրոց գնալու իրավունքից, որովհետև ապրելով Երևանում՝ չունեն հանրային տրանսպորտից օգտվելու իրավունք։ Այս մասին «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած հանրային քննարկման ժամանակ ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։ Նա նաև նշեց, որ այս հարցով դիմել են քաղաքային իշխանությանը՝ ներկայացնելով քաղաքացիների հավաքագրված ստորագրությունները, իսկ պատասխան են ստացել, որ նպատակահարմար չէ այս պահին այդ քաղաքացիներին հանրային տրանսպորտով ապահովելը և այն թողեցին ապագային։ 

Աղեկյանը նաև տեղեկացրեց, որ Նորագավիթում բացակայում են կանգառները։

«Երբ որ դուք պարգևավճարվում եք, ձեր խիղճը ձեզ չի՞ տանջում, որ դուք պարգևավճարվում եք, երբ որ երեխաները չեն գնում դպրոց, որովհետև նրանց ծնողը, ով բանվոր է, շինարար է, չունի այնքան գումար, որ վճարի ամեն օր տաքսիով ուղարկի կեսին՝ մանկապարտեղ, մի մասին՝ դպրոց, իսկ քաղաքային իշխանությունը մսխի մեր բյուջեի գումարները, աշխատե՛ք»։

Մանրամասն՝ տեսանյութում