|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Էրեբունի» պատմահնագիտական թանգարանը, որը տնօրինում է «Կարմիր բյուր», «Շենգավիթ» հնավայրերը և «Էրեբունի» թանգարան-արգելոցը, արդեն 1 տարի է, ինչ չունի տնօրեն։ Երևանի այցեքարտ հանդիսացող թանգարանի ճակատագրի հետ կապված կան լրջագույն խնդիրներ։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը խնդրի առնչությամբ ահազանգեր է ստացել, ինչով պայմանավորված խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը շրջայցեր են կատարել «Կարմիր բլուր»-ում, «Շենգավիթ» հնավայրում , «Էրեբունի» ամրոցում և թանգարանում։
Ստորև ներկայացվող տեսանյութը՝ «Էրեբունի» թանգարան կատարած այցից մի դրվագ է, որտեղ խմբակցության ղեկավարն ու փորձագետ Սոնա Աղեկյանը հանդիպել ու զրուցել են թանգարանի ժ․պ Անահիտ Թելունցի հետ։