|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Աշխատանքներ են տարվում Սոչիի և հայկական Կապանի միջև «քույր»-հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով ՝ Սոչիի քաղաքային վարչակազմը կառուցողական փոխգործակցություն է հաստատում Մաքսային միության երկրների մունիցիպալիտետների հետ, պահպանում է շփումների բարձր դինամիկան Աբխազիայի, Չինաստանի գործընկերների հետ:
«2023 թվականի սեպտեմբերին Մինսկում ստորագրվել է համաձայնագիր Սոչիի և Մինսկի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին։ Մշակվում է Վարադերո (Կուբա), Կապան (Հայաստան) և Ակապուլկո (Մեքսիկա) քաղաքների հետ «քույր»-հարաբերությունների հաստատման հարցը», - ասել Է Զախարովան։