Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թբիլիսին և Բաքուն դարձել են թույր քաղաքներ։ Այս մասին հայտնի է դարձել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի՝ Բաքու կատարած այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել է այդ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովի հետ։
Ողջունելով հյուրերին՝ Ազիզովը նշել է, որ երկու երկրների միջեւ կան երկարամյա բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ:
Ընդգծելով, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, Ազիզովն ասել է. «Այսօր Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները զարգանում են շատ ոլորտներում: Փոխադարձ այցելությունները նոր հնարավորություններ են ստեղծում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»:
Նշելով, որ ադրբեջանցի և վրացի ժողովուրդները դարեր շարունակ ապրել են խաղաղության և բարեկամության մեջ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ իր երկիրը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Այնուհետև Բաքվի և Թբիլիսիի միջև ստորագրվել է «եղբայրության» հուշագիր: