|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Որոշման մեջ նշվում է, որ այն հիմք կդառնա տարբեր ծրագրերի և համաձայնագրերի իրականացման համար, որոնք կնպաստեն քաղաքների միջև սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության հաստատմանը։
Նախատեսվում է նաև քաղաքների միջև տեղեկատվության փոխանակում մշակույթի, զբոսաշրջության,սպորտի բնագավառներում։
Որոշման նախագիծը ներկայացվել է ավագանու անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի և հաստատվել քաղաքապետ Ֆրասիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից։
Ֆրանկու դա Ռոշա համայնքը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում, ունի մոտ 145 հազար բնակիչ։