Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը
Հազարամյա Հայոց Արցախում հայաոչնչացման նոր կետին են հասել․ ցեղասպանության և վանդալիզմի բացարձակ դրսևորումներով քանդվում և ավերվում, կողոպտվում են հայերի գոյության և կենսագործունեության հիմնարար հաստատությունների խորհրդանիշերը՝ Արցախի խորհրդարանի, Արցախի կենտրոնական բանկի շենքերը, նախագահական նստվայրը, Հայ առաքելական եկեղեցու հուշարձանները։ ՄԱԿ-ի անդամ պետությունը փաստացի ծաղրանքի է ենթարկում աշխարհի, քաղաքակրթության և միջազգային իրավունքի, ժողովրդավարության արժեքների պաշտպան համարվող երկրներին և միջազգային կառույցներին հայտարարելով, որ հարցերի լուծման իր նախընտրած միակ ճանապարհը բիրտ ուժի կիրառումն է, ուժի սպառնալիքով հարևան պետությունների ինքնիշխան տարածքների զավթումը, բնակչության ցեղասպանումը։
«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է, որ ժողովրդավարական և իրավական ճանապարհով ինքնորոշված Արցախի հարցը չի կարող այսկերպ լուծվել։ Մենք լռելու և հանձնվելու իրավունք չունե՛նք և այլևս չե՛նք ունենալու։ Ամենից առաջ դատապարտում ենք ժողովրդավարության անվան ներքո ՀՀ իշխանության ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանին և իր կամակատարների կառավարությանը, որոնք ոչ միայն լռում են, այլև իրենք անգործունեությամբ ու անկամությամբ նպաստում են մարդկության դեմ հանցագործություններ կատարած Իլհամ Ալիևի ցեղասպանական ծրագրերի իրագործմանը, Արցախի բռնի ադրբեջանականացմանը և Արցախի հայ բնակչության հիմնարար իրավունքների ոտնահարմանը։
«Միասին» շարժումը վստահ է՝ Հայաստանում չեն կարող իշխանության գլուխ մնալ այն ուժերը, որոնց համար ոչինչ են ինքնիշխան ու անվտանգ պետության, պաշտպանված ու անկախ քաղաքացու, միջազգային իրավունքի գերակայության ժողովրդավարական արժեքները և բացարձակ են թշնամու կամքին հանձնվելու գնով սեփական իշխանությունն ամեն գնով պահելու ճիգերը։ Այն իշխանությունը, որը չի կատարում ժողովրդի կամքը, վտանգել է ժողովրդի կյանքը, պետք է հեռանա, և Արցախի հարցը կրկին դառնալու է միջազգային ատյաններում կարգավորման հիմնահարց, Արցախը վերադարձնելու ենք հային։ Եկել է չհանձնվելու, չլռելու և գործելու ժամանակը։
«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական
շարժման համակարգող խորհուրդ
05․03․2024թ․