Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում առավոտյան 8։00-ից մեկնարկել են խորհրդարանի 12-րդ գումարման և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները։ Երկրի ամբողջ տարածքում աշխատում է շուրջ 60 հազար ընտրատեղամաս։
Խորհրդարանի ձևավորումը տեղի է ունենում մեծամասնական ընտրակարգով։ ԻԻՀ-ի Սահմանադրության համաձայն՝ բոլոր մակարդակի ընտրություններն ու հանրաքվեն իրականացնում է ՆԳ նախարարությունը, իսկ վերահսկողությունը՝ Սահմանադրության պահապան խորհուրդը։ Ընտրողների քվեաթերթիկները հիմնականում հաշվվում են ձեռքով, ուստի ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է տևել ընտրությունների օրվանից մինչև երեք օր:
Ընտրելու իրավունք ունի երկրի 87 միլիոն քաղաքացիներից 61 միլիոն 172 հազարը, իսկ 3,5 միլիոն երիտասարդներ առաջին անգամ կկարողանան մասնակցել ընտրություններին։
Իրանի խորհրդարանն ունի 290 տեղ, յուրաքանչյուր տեղի համար պայքարում են ավելի քան 52 թեկնածու։ Միայն մայրաքաղաք Թեհրանում պատգամավորական մանդատ ստանալու համար պայքարում են 3848 թեկնածու, իսկ ընդհանու թեկնածուների թիվը ավելի էն 15000 է։
Իսլամական Խորհրդարանում, իրանահայությունը ևս ունի երկու պատգամավոր ընտրելու հնարավորություն՝ մեկը որպես Թեհրանի և հյուսիսային, իսկ մյուսը Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր։ Այս ընտրություններում ներկայացված են 7 թեկնածուներ։
Թեհրանի և հյուսիսային Իրանահայության ընտրամսում ներկա են 4 թեկնածուներ՝ Արա Շահվերդյանը, Ալեքս Կարապետյանը, Ժոզեֆ Ամիրյանը և Սևան Սոհրային: Իսկ Սպահանի և հարավային Իրանահայության ընտրամասում թեկնածություն են առաջադրել 3 թեկնածուներ՝ Գեղարդ Մանսուրյանը, Արման Հովսեփը և Էմին Հովսեփը: