Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղամ Գեւորգյանին իշխող խմբակցությունը վերընտրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ինչպես առաջարկել էր ՀՀ կառավարությունը։
Նա մինչ այժմ եւս ղեկավարում էր այդ պաշտոնը, որի ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ կառավարությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը։
ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ-ում հայտնեց, որ
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել եւ բոլորն էլ կողմ են քվեարկել։ Փաստացի՝ նրան ընտրել է միայն իշխող՝ ՔՊ խմբակցությունը եւ 0 դեմով հաստատել կառավարության առաջարկը։