Միասին կարող ենք
կարևոր
280 դիտում, 1 օր առաջ - 2026-03-26 17:00
Հասարակություն

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել էին Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է կայացած քվեարկությունների արդյունքները: Եփրեմ Կարապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 1 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեատուփում առկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 25-ը:

Թադեւոս Ավետիսյանի օգտին քվեարկել է 83 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեատուփում առկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 2-ը: