|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում, 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը (AFAD):
4,6 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16.09-ի սահմաններում, օջախը գտնվել է Բեյփինար գյուղի մոտ՝ մոտ 7 կիլոմետր խորության վրա։
Իր հերթին Քանդիլլի աստղադիտարանի սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 4,5 մագնիտուդ:
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Թեքիրդաղ և Ստամբուլ նահանգներում։
Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։