կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 14:18
Հասարակություն

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում. ցնցումները զգացվել են նաև Տավուշում

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում. ցնցումները զգացվել են նաև Տավուշում
Փետրվարի 23-ին, ժամը 13.06-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրեց, որ տեղական ժամանակով ժամը 12.05-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.860 և արևելյան երկայնության 46.320 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում մասնավորապես՝ Տավուշի մարզում` 3-4 բալ ուժգնությամբ: