|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր՝ ժամը 22:06-ին Ադրբեջանում՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.84⁰ և արևելյան երկայնության 48.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։