Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7 կմ խորությամբ, գրում է РИА Новости-ն:
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, որոնք 50 հազարից ավելի մարդու կյանք խլեցին, ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները, երկրաշարժի գոտում օգտագործելով հեռավար ստուգման մեթոդը, հանգել են նոր երկրաշարժի հավանականությանը։
Հետազոտություններն անցկացվել են Մալաթիայի նահանգի Փյութուրգե շրջանում, որտեղ ցանկացած պահի կարող են լինել ստորգետնյա ցնցումներ։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ տեկտոնական խզվածքի մի մասը մնում է արգելափակված, և ապագայում հնարավոր է տեղի ունենա 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Սեյսմոլոգները, սակայն, չեն կարողացել նշել, թե երկրաշարժը երբ տեղի կունենա։