Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտարարությանը․
«Սկզբից ՀԱՊԿ-ի անդամ երկրները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ծրագրեր են սկսում, զորախաղեր են անցկացնում, թուրքական մասնակցությամբ ռազմական գործարաններ են կառուցում, թյուրքական պետությունների կոնֆեդերցիա են սկսում ձևավորել: ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանը այդ երկրների միջոցով ազդում է ՀԱՊԿ-ի ներքին որոշումների վրա, իսկ 2025 թվականին Թուրքիան և Ադրբեջանն, ըստ էության, արդեն պաշտոնապես միավորված ռազմական ուժեր են ունենալու:
Այս նախադեպից հետո ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը նմանատիպ հարաբերություններ է ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ:
Մյուս կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կան տարբեր մոտեցումներ ռուս-ուկրաինական պատերազմի հանդեպ, մասնավորապես Հունգարիան խոչընդոտում է Ուկրաինային տրամադրվող օգնություններին, այդ ճանապարհով է շարժվում Սլովակիան, իսկ ապագա ընտրություններից հետո ամրապնդվող աջերի ապագա պահվածքը դժվար է կանխատեսել: Անհասկանալի է նաև, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կպահի նախագահական ընտրություններից հետո:
Եզրակացությունը մեկն է, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և նմանատիպ կազմակերպություններն արդեն անցյալի մնացուկներ են և հին գինին նոր տակառների մեջ լցնել չի ստացվում»: