|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Լըկորնյուն երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սա Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի առաջին այցն է Հայաստան։
«Ֆրանսիան եւ Հայաստանը պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, բայց պաշտպանության ոլորտում հարաբերությունները երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի չեն եղել»,- հայտնել են Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունից։
Ֆրանսիական «Le Figaro» պարբերականը հիշեցրել է, որ 2023թ. հոկտեմբերին Ֆրանսիան եւ Հայաստանը ստորագրել են արձանագրություն հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտադրությունների մասին, որը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM200) երեք ռադարների ձեռքբերման պայմանագիր, որոնք թույլ կտան հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռը 250 կիլոմետր հեռվից, ինչպես նաեւ գիշերային տեսանելիության համակարգերի պայմանագիր՝ Safran-ի արտադրության հեռադիտակներ, որոնք տեղ են հասցվել այսօր։