Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը և դաշնային ծառայության պատվիրակությունը հունիսի 3-5-ը Հայաստանի Հանրապետությունում է:
ՀՀ հարկադիր կատարման ծառայությունից հայտնեցին, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ռուս գործընկերների հետ: Ողջունելով գործընկերներին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն իր խոսում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների գործընկեր կառույցների միջև կառուցողական հարաբերութունները և հույս հայտնում առավել ջերմ ու բազմակողմանի գործակցության»: Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է. «Մենք ուրախ ենք գտնվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: Այստեղ հայ գործընկերների հետ առավել առարկայական քննարկումների, գործնական շփումների ու փորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռնված: Վստահ ենք, որ մեր երկու գործընկեր կառույցների միջև ձևավորված ջերմ գործակցությունը առավել կխորացնենք»:
Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում պարտապանի գույքի իրացման մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը: Քննարկվել են նաև հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ ընդհանուր հարցեր ու հիմնախնդիրներ:
Աշխատանքային քննարկումից հետո հյուրերը շրջել են Ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում, եղել են նաև Ծառայության թանգարանում, որտեղ Դմիտրի Արիստովը գրառում է կատարել հուշամատյանում:
Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը: