կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-05 16:38
Քաղաքական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հադիսավոր փակման արարողությանը:
Այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։