|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ դատախազությունը հետախուզվող ադրբեջանցու հանձնման միջնորդություն է ուղարկել ՌԴ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«ՀՀ դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն ՀՀ–ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը»,– գրել է նա:
Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք, որ Մոսկվայում, «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին։ Այնուհետև ՀՀ ՆԳՆ-ն հաստատել էր, որ նրա նկատմամբ միջպետական հետախուզում կա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սույն ադրբեջանցի ռազմական հանցագործը ազատ է արձակվել։