կարևոր
1384 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-21 13:39
Հասարակություն

ՀՀ ՆԳՆ-ն հաստատում է` ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում կա

ՀՀ ՆԳՆ-ն հաստատում է` ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում կա

Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,– հայտնել են ՆԳՆ–ից։

Տեղեկություններ կան, որ նա կասկածվում է Արցախի Հանրապետությունում 44-օրյա պատերազմի ժամանակ ծեր մարդուն գլխատելու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում, «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին։