կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-01 14:04
Իրավական

Դատախազությունը Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ՀՔԾ

Դատախազությունը Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է  ՀՔԾ

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած հավաքի դադարեցմանն ուղղված միջոցառումների  ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների ոչ իրավաչափության, ինքնությունը չպարզված քաղաքացիական անձանց կողմից ցուցարարաների նկատմամբ ուժի կիրառման, ցույցին չմասնակցող, խաղաղ բնակիչներին ոստիկանների կողմից ցույցը ցրելու գործընթացում  ներքաշելու  վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ  ուղարկվել են Հատուկ քննչական ծառայութուն՝  նյութեր նախապատրաստելու և դեպքերի մասնակից կողմերի  գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հանձնարարությամբ: