Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի երեք տարվա գործունեությունը: Նրա խոսքով՝ ՀՀ քննչական կոմիտեի ստեղծումից ի վեր ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվել է 124 միջնորդություն, որից 108-ը ՀՀ ՔԿ նախագահի կողմից, 16-ը՝ հանձնաժողովների անդամների:
Նշված 124 միջնորդություններից 120-ը բավարարվել է և հարուցվել կարգապահական վարույթ, որի արդյունքում հաստատվել է 91 ՔԿ ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը, իսկ 31 ծառայող արդարացվել է: Նշենք, որ կարգապահական հանձնաժողովը քննում է կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունները, բավարար հիմքերի առկայության դեպքում կարող է վարույթ հարուցել, որոնց արդյունքում կարող է արդարացնել կամ խախտումներ արձրագրելու արդյուքում համապատասխան որոշումներ կայացնել:
Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՔԿ ծառայողի կողմից ենթադրյալ կարգապահական խախտումների վերաբերյալ քննչական կոմիտեում միջնորդություններ են ստացվել քաղաքացիներից, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից, դատախազներից:
Ընդ որում ամենաշատը միջնորդությունները ներկայացվել են դատախազների կողմից, որոնք մեծամասամբ չեն հիմնավորվել: 2014-2017թթ. ընթացքում ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացվել է ընդհանուր 236 միջնորդություն, այդ թվում՝ 97-ը կամ 41,1 տոկոսը՝ 2017թ ընթացքում, որից հիմնավորված է համարվել միայն 9-ը, այսինքն` 3.8 տոկոսը: