|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։
Նշենք, որ Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։
Հիշեցնենք՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի անդամ Արման Անդրեասյանը (70 կգ), եզրափակիչում 7-3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Իր հաղթանակը չեմպիոնը նվիրեց հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին։