|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 12:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Լիդոկոլ» ընկերության դիմաց, բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Mercedes Sprinter-ը:
Shamshyan.com-ի հաղոդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մարդատար ГАЗель-ը, որը Երևան-Աբովյան երթուղին է սպասարկում, դեպի Աբովյան ընթանալիս փորձել է խույս տալ ճանապարհին հայտնված շանը, սակայն հարվածել է նրան, ապա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ու բախվել կայանված Mercedes Sprinter-ին: Հարվածի հետևանքով շունը տեղում սատկել է: