կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-28 12:18
Հասարակություն

Երեւանում բախվել են մարդատար ավտոմեքենան և ավտոբուսը. կան տուժածներ

Երեւանում բախվել են մարդատար ավտոմեքենան և ավտոբուսը. կան տուժածներ

Հուլիսի 27-ին, ժամը 15:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են մարդատար ավտոմեքենան և ավտոբուսը. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարալանջի պողոտայից դեպի Աբովյան պուրակ իջնող հատվածում բախվել են «Honda» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա.Ս.) և «Audi A4» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի.Ս., ծնված 1986 թ.):

«Audi A4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Լ.Բ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են, իսկ ավտոբուսի ուղևորը՝ Թ.Ա.-ն (ծնված 1998 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Audi A4» մակնիշի ավտոմեքենան: