Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մշտական Թուրքիա վերադարձած ուդահար Երվանդ Բոստանջըն հազար դոլար թոշակից հրաժարվել է։ Բոստանջըն նվազագույն աշխատավարձով սկսել է աշխատել Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, որը Դիարբեքիրի Սուր շրջանում վերջերս է վերանորոգվել և վերաբացվել պաշտամունքի համար։
ԱՄՆ-ից Թուրքիա վերադարձած և Դիարբեքիրում բնակություն հաստատած 69-ամյա Երվանդ Բոստանջը, ով ամուսնացած է և մեկ երեխայի հայր, հայ ուդահար է, և նվազագույն աշխատավարձով սկսել է աշխատել պատմական եկեղեցում։ «SABAH»-ի հետ զրույցում Բոստանջըն հայտնել է. «Այս վայրերի օդը շնչելը, այստեղ ապրելն ավելի լավ է, քան ամենալավ ու հարմարավետ կյանքը»:
Նշելով, որ նա Թուրքիա վերադառնալուց հետո աշխատել է նաև թուրքական պետական երաժշտական երգչախմբում, Բոստանջըն հավելել է․ «Շատ ուրախ եմ Դիարբեքիրում գտնվելուս համար։ Ես թոշակի անցա այս նոր տարվա սկզբին: Ես ամենացածր թոշակն եմ ստանում։ Ամեն ինչ թողեցի Ամերիկայում ու եկա։ Եթե 3 տարի էլ մնայի Ամերիկայում՝ ամսական հազար դոլար թոշակ կստանայի։ Հազար դոլարը համապատասխանում է մոտավորապես 30 հազար թուրքական լիրայի։ Այժմ նվազագույն աշխատավարձով աշխատում եմ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Փառք Աստծո, փորձում ենք հարմարվել: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ կնոջս ու երեխայիս հետ»։
Դիարբեքիրից Երվանդ Բոստանջըն, հետևելով այն ժամանակվա մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքի՝ ոչ մուսուլմաններին ուղղված «Վերադարձ հայրենիք» կոչին, 11 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո ընտանիքի հետ վերադարձել է Թուրքիա և մշտական բնակություն հաստատել իր հայրենի Դիարբեքիրում։
https://www.sabah.com.tr/yasam/kilisede-asgari-ucretle-calisiyor-6824080
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net