Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով` ժամանակն է վերահսկելու պետական բյուջեից օգտվող ցանկացած ծառայության գործունեությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ, անդրադառնալով գործազրկության 18 հազար դրամ նպաստը վերացնելու օրինագծին, պատգամավորը հայտարարեց, որ ինքը կողմ է դրան: Ըստ նրա` պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ շահագրգռված լինեն աշխատել:
Նա կողմ է նաև ԱԺ-ում քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծին:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը պարտաստակամություն էր հայտնել օրենքի ընդունումից հետո հրաժարվել իր աշխատավարձից, եթե մյուս պատգամավորներն էլ հրաժարվեն իրենց աշխատավարձերի ավելացված մասից:
Yerkir.am-ի հարցին, արդյո՞ք ինքն էլ պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձից, Մինասյանը պատասխանեց. «Մարդն իրավունք ունի ուրիշ եկամուտ ունենալու: Ի սկզբանե սխալ է աշխատավարձից հրաժարվելը: Ցավոք, ես բիզնես չունեմ, ապրում եմ այն միջոցներով, որը ստանում եմ պետությունից»,- ասաց նա, սակայն նաեւ հույս հայտնեց, որ, եթե հարկ լինի աշխատավարձի ավելացված մասն ինչ-որ մեկին տրամադրել, կտրամադրի: «Ինչ-որ մեկին օգնություն ցուցաբերելը ոչ թե հրապարակային պետք է լինի, այլ մարդու հոգու խորքում»,- ասաց պատգամավորը: